Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աստանան և Բիշքեկը պայմանավորվել են

Աստանան և Բիշքեկը պայմանավորվել են
19.10.2017 | 22:55

Ղազախստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են սահմանային անցակետերում ստեղծված կաթվածահար վիճակը հաղթահարելու ուղղությամբ: Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը և Ղրղզստանի վարչապետ Սապար Իսակովը չորեքշաբթի պայմանավորվել են պետական սահմանը հատելու առաջնահերթ իրավունք շնորհել ֆիզիկական անձանց և մարդատար ավտոբուսներին:

Ղազախստանի իշխանությունները հարավային հարևանի հետ սահմանին գտնվող անցակետերի գործունեությունը սահմանափակել էին 10 օր առաջ` Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ելույթից հետո: Աթամբաևը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին մեղադրել էր իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Բիշքեկը նաև Ղազախստանի գործողությունների առթիվ պաշտոնական բողոք էր ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ