Բրյուսելում սկսվել է ԵՄ 28 պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի քննարկման հիմնական թեման բրեկզիտի բանակցություններն են։ Համաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրապարակել է ուղերձ, որով չի բացառել, որ Միացյալ Թագավորությունը զիջումների կգնա Մեծ Բրիտանիայի տարածքում բնակվող ԵՄ պետությունների քաղաքացիների վիճահարույց խնդրում:
«Չի բացառվում, որ այդ պետությունների քաղաքացիները հնարավորություն ստանան մնալ Մեծ Բրիտանիայի տարածքում ԵՄ-ից դուրս գալու գործընթացի ավարտից հետո ևս»,- նշել է վարչապետը: