Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարդինալ Մազարինիի ադամանդն աճուրդի կհանվի

Կարդինալ Մազարինիի ադամանդն աճուրդի կհանվի
19.10.2017 | 23:41

Christie’s աճուրդային տան Magnificent Jewels աճուրդի ժամանակ վաճառքի կհանվի 19,07- կարատանոց ադամանդ, որ պատկանել է կարդինալ Մազարինիին։ Մազարինին, որ 17-րդ դարում եղել է Ֆրանսիայի վարչապետը, 18 հազվագյուտ ադամանդից հավաքածու է ունեցել, այդ թվում` Le Grand Mazarin ադամանդը՝ բաց վարդագույն երանգով քարը, որ հայտնաբերվել էր Հնդկաստանում:


Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի գնահատականով՝ քարը մաքրության շատ բարձր ցուցիչ ունի՝ VS2։ Աճուրդը կանցկացվի նոյեմբերի 14-ին Ժնևում, նախնական գինը չի հայտարարվել:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ