Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ախթալայի կոմբինատի հանքում փլուզման հետևանքով մարդ է մահացել

Ախթալայի կոմբինատի հանքում փլուզման հետևանքով մարդ է մահացել
23.10.2017 | 22:19

Այսօր` ժամը 11:03-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում և հորատանցող 38-ամյա Վ. Ս.-ն մահացել է:

Շամլուղ է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ