Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դանակահարել են «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագրի տեղակալին

Դանակահարել են «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագրի տեղակալին
23.10.2017 | 22:36

Անհայտ մի տղամարդ այսօր ներխուժել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայան և դանակով հարվածել գլխավոր խմբագրի տեղակալ Տատյանա Ֆելգենգաուերին: Նա տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր:


Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել: Ռադիոկայանի հաղորդմամբ, հանցագործը ձերբակալված է, նրա ինքնության վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հրապարակվում: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը արդեն հայտարարել է, թե հարձակումն իրականացվել է անձնական թշնամանքի հողի վրա, թեև ոստիկանությունը նշել է, որ դիտարկվում են նաև այլ վարկածներ:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ