Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Տիգրան Բալայան. Բաքուն ևս մեկ անգամ էժանագին մանիպուլյացիաներով չարաշահեց ԼՂ խնդրի հետ կապ չունեցող Պալերմոյում անցկացվող համաժողովը

Տիգրան Բալայան. Բաքուն ևս մեկ անգամ էժանագին մանիպուլյացիաներով չարաշահեց ԼՂ խնդրի հետ կապ չունեցող Պալերմոյում անցկացվող համաժողովը
25.10.2017 | 11:15

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մեղադրել է Բաքվին Պալերմոյում փախստականներին ու ներգաղթյալներին նվիրված համաժողովի շրջանակում էժանագին մանիպուլյացիաների դիմելու համար:

Հայաստանի ԱԳՆ խոսնակը գրել է Twitter-ի իր էջում.

«Բաքուն ևս մեկ անգամ չարաշահեց Պալերմոյում անցկացվող միջազգային համաժողովը, որը կապ չուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ՝ էժանագին մանիպուլյացիաներով փորձելով շեղել ուշադրությունը միջազգային համայնքի առաջ վարկաբեկված և կոռուպցիայի հետ կապված «Լվացքատան» քաղաքականության, ագրեսիվ հանցավոր կեցվածքի, մարդասիրական օրենքի կոպիտ խախտումների հետևանքով Ադրբեջանի համաշխարհային նվաստացումից»։

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ