Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՏՀ հաջորդ նիստը կլինի Սոչիում

ԵԱՏՀ հաջորդ նիստը կլինի Սոչիում
26.10.2017 | 09:44

Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված կազմով հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին՝ Սոչիում, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ սկզբունքային կարևորություն ունի իրական հատվածում համատեղ ծրագրերի իրականացումը:

«Մենք պայմանավորվել ենք, որ այս թեման կլինի կոլեգիայի ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է քննարկման համար ներկայացնել փորձնական ծրագրեր՝ եվրասիական բրենդների և համատեղ ձեռնարկությունների կազմավորման տեսանկյունից: Ի հայտ կգան սուբյեկտներ, որոնք կաջակցեն մեր ընդհանուր միությանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ