Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հույս է հայտնել, որ իր կթուլացնի լարվածությունը Բեռլինի և Մոսկվայի միջև հարաբերություններում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ բավարարված չէ ներկայիս երկկողմ հարաբերություններով, և կողմերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ: «Դեռ կան բաց վերքեր, չլուծված հարցեր, ու առաջինը հենց վերաբերում է Ղրիմին և Արևելյան ՈՒկրաինայի հակամարտությանը»,- ասել է Շտայնմայերը: Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է զարգացնելու հարաբերությունները Բեռլինի հետ, և հավելել է, որ գերմանացի գործարարները ձգտում են ընդլայնել իրենց ներկայությունը Ռուսաստանում: Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Մոսկվա 2010-ից հետո։