Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալմազբեկ Ատամբաև. Իրադարձությունները ցույց տվեցին, որ չարժե մեծ հույսեր կապել ԵԱՏՄ-ի հետ

Ալմազբեկ Ատամբաև. Իրադարձությունները ցույց տվեցին, որ չարժե մեծ հույսեր կապել ԵԱՏՄ-ի հետ
27.10.2017 | 18:01

Հարևան Ղազախստանի հետ սահմանին շարունակվող իրադարձությունները ցույց տվեցին, որ «մենք շատ մեծ հույսեր ենք կապել ԵԱՏՄ-ի հետ», հայտարարել է Ղրղզստանի նախագահը: «Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ տնտեսական զարգացման հարցերում չարժե ինքներս մեզ խաբենք և մեծ հույսեր կապենք ԵԱՏՄ-ի հետ: Չի կարող հուսալի լինել մի միություն, որը կախված է մեկ անձի քմահաճույքներից, եթե նույնիսկ այդ մարդը աշխարհի ամենահզոր մարդն է»,- երեկ մի խումբ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է Ալմազբեկ Ատամբաևը՝ նշելով, որ մտադիր է իր կառավարությանը հանձնարարել շտապ լուծել գյումթերքների համար այլընտրանքային շուկա գտնելու հարցերը:


Հոկտեմբերի 10-ից Ղազախստանը խստացրել է Ղրղզստանի հետ սահմանի վերահսկողությունը, ինչը հանգեցրել է մինչ օրս շարունակվող մարդկանց կուտակումների, տասնյակ կիլոմետրերի հասնող հերթերի: Աստանայի այս միակողմանի գործողությունները մամուլը կապում է Ղրղզստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հասցեին Ատամբաևի կոշտ քննադատության հետ:

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ