Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պետդումայի փոխխոսնակն առաջարկում է ղրղզներին արգելել Ռուսաստանում աշխատել ազգային վարորդական իրավունքներով

Պետդումայի փոխխոսնակն առաջարկում է ղրղզներին արգելել Ռուսաստանում աշխատել ազգային վարորդական իրավունքներով
27.10.2017 | 18:14

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը հայտարարել է, թե ուրբաթ օրը ներկայացնելու է փոփոխություններ օրենքում, որոնցով Ղրղզստանի քաղաքացիներին կարգելվի Ռուսաստանի տարածքում փոխադրումների ոլորտում աշխատել ազգային վարորդական իրավունքներով:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը ղրղզստանցիներին թույլ է տվել երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով միայն քաղաքական նկատառումներից ելնելով, քանի որ Ղրղզստանում ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի:

«Այժմ մենք տեսնում ենք, որ ղրղզները ազգային տոն են դարձրել Ռուսաստանի դեմ Ղրղզստանի ապստամբության օրը: Մենք համարում ենք, որ դա մեր երկրի հանդեպ ծայրահեղ ոչ-բարեկամական քայլ է: Այժմ թող ղրղզները քննություն հանձնեն և ռուսական նմուշի վարորդական վկայական ստանան»` ասել է Լեբեդևը։

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ