Նորվեգիայի փրկարարները կարծում են, որ գտել են երեկ անհետ կորած ռուսական ուղղաթիռի բեկորները Արկտիկայի Սվալբարդ արշիպելագի ափերին։ Այսօր այդ շրջան է բերվում հեռակառավարվող մինի սուզանավ՝ պարզելու` ջրում իսկապես կորած ուղղաթիռն է:
ՈՒղղաթիռում 8 մարդ է եղել։ Նրանց գտնելու նպատակով որոնողական աշխատանքները շարունակվում են, թեև նորվեգացի փրկարարները շեշտել են, որ մարդկանց ողջ մնալու հնարավորությունները արագ նվազում են՝ օդի և ջրի սառնության պատճառով։