Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կատալոնիայի խորհրդարանը անկախություն հռչակեց

Կատալոնիայի խորհրդարանը անկախություն հռչակեց
28.10.2017 | 09:58

70 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Կատալոնիայի շրջանային խորհրդարանն ընդունեց Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը: Խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը 135 է:

Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը: «Մենք հիմնում ենք Կատալոնական Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան երկիր՝ օրենքի գերակայությամբ»,- ասվում է փաստաթղթում, որն ընթերցել է խորհրդարանի խոսնակը: Սպասվում է, որ այսօր Իսպանիայի Սենատում տեղի կունենա հանրաքվե՝ կատալոնական շրջանում ուղղակի կառավարում մտցնելու հարցով:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ