2005-ից Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին պատրարաստվում է հրաժարական տալ` անկախության հանրաքվեից մեկ ամիս հետո։ Բարզանին նախագահական լիազորությունը չի երկարաձգի, որոնց ժամկետը լրանում է նոյեմբերի 1-ին: Քրդական լրատվամիջոցներին վկայակոչելով՝ BBC-ին հայտնում է, որ հրաժարականի մասին կհայտարարվի կիրակի՝ խորհրդարանում կընթերցվի նրա ուղերձը:
Դեռևս շաբաթ օրը քրդական խորհրդարան ուղարկված ուղերձում նշված է, որ Բարզանին առաջարկում է իշխանության բարեփոխում իրականացնել։ Ծրագրով նախատեսվում է նախագահական լիազորությունների բաժանում կառավարության, խորհրդարանի և դատական համակարգի միջև: Նոյեմբերի 1-ին լրանում է Բարզանիի լիազորությունների ժամկետը, և Իրաքի Քրդստանում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեին, սակայն անցյալ շաբաթ անորոշ ժամկետով հետաձգվել էին՝ կապված շրջանի իրավիճակի կտրուկ սրմամբ: Նախկինում Բարզանին արդեն ասել էր, որ մտադիր չէ նախագահի պաշտոնում վերընտրվել, սակայն քչերն էին սպասում, որ նա խոստումը կպահի: 2013-ին նա հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, երբ նրա լիազորությունների ժամկետը լրացել էր, իսկ 2 տարի հետո կրկին երկարաձգվել է խորհրդարանի որոշման շնորհիվ: