Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դմիտրի Մեդվեդև. Համագործակցության խորացումը բխում է Մոսկվայի և Անկարայի շահերից

Դմիտրի Մեդվեդև. Համագործակցության խորացումը բխում է Մոսկվայի և Անկարայի շահերից
30.10.2017 | 10:12

Ռուսաստանն ու Թուրքիան բարիդրացիական և բարեկամական կապեր ունեն` նշել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմին հղած ուղերձում` Հանրապետության օրվա առթիվ: «Ես վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար բնագավառներում մեր երկկողմ համագործակցության ամրապնդումը, էներգետիկայի, արդյունաբերության ենթակառուցվածքային ոլորտներում, ներդրումային ասպարեզում իրականացվող հեռանկարային ծրագրերը բխում են Թուրքիայի և Ռուսաստանի երկարաժամկետ շահերից»,- նշել է Մեդվեդևը:

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ