ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կատալոնիայի անկախության հակառակորդների ցույցը Բարսելոնում

Կատալոնիայի անկախության հակառակորդների ցույցը Բարսելոնում
30.10.2017 | 10:14

Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում են հավաքվել Իսպանիայի միասնության հազարավոր կողմնակիցներ: «Կատալոնիան մենք ենք» կարգախոսով ցույցի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Մադրիդի կենտրոնական կառավարության` Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումներին:

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ