Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վենետիկում մի ասացվածք կա. «Յոթ հրեա է պետք՝ մեկ հայի խաբելու համար»

Վենետիկում մի ասացվածք կա. «Յոթ հրեա է պետք՝ մեկ հայի խաբելու համար»
03.11.2017 | 12:47

Վենետիկը հայերի մշակութային ժառանգության կենտրոններից մեկն է, գրում է Venezia Eventi-ի քաղաքային կայքը: Վենետիկի Սբ. Ղազար վանքում հավաքվել են 170 հազար հնատիպ գիրք և 4500 ձեռագիր: Դա հայ մշակույթի ամենամեծ հավաքածուն է Հայաստանից դուրս: Եվ արդեն ուղիղ երեք դար է, որ այդ կղզյակը հայերի հոգևոր աշխարհի մի մասն է: 1717-ին Վենետիկն ընդունել էր հայ վանականներին, որ փախել էին թուրքերի հետապնդումներից: Բայց հայերը Վենետիկում ավելի վաղ էին հայտնվել, դեռևս միջին դարերում: Վկաները քաղաքային անվանումներն են: Ռուգա Ջուֆա շրջանում՝ Սբ. Մարկոսի հրապարակից ոչ հեռու, հաստատվել էին Ջուղայի հայերը: Հենց այդտեղ՝ հրապարակի մոտ, կանգնեցվել է Սբ. Խաչ եկեղեցին և 13-րդ դարի ոչ մեծ մատուռ: Վենետիկցիները armelin անվանում են ծիրանը, որ Հայաստանում ամենուր է: Իսկ Մեծ Հայաստանի մասին հիշատակում է նաև Մարկո Պոլոն:
Արևելքի առաջին տպագրությունը արել են հայերը և առաջին գիրքը հրատարակվել է Վենետիկում: Ի՞նչ բովանդակություն ունի այն: Աղոթքներ, որ պետք է կարդան առևտրականները, եթե ճանապարհ են ընկնելու ուրբաթ…


Մուսուլմանների բազմադարյա հարևանությամբ, հայերը խորամանկություն են սովորել: Վենետիկում ասույթ կա. «7 հրեա է պետք, որ հային խաբի»…
Եվս մեկ ժառանգություն՝ նապոլեոնյան ժամանակներից. երբ 1805-ին Բոնապարտը վերադարձել է Վենետիկ, նա որոշել է ոչնչացնել եկեղեցիներն ու վանքերը: Ի՞նչ են արել հայերը փրկվելու համար: Կղզու վրա թուրքական մահիկ են բարձրացրել և սուլթանի հպատակ ներկայացել: Նապոլեոնը հավատացել է, չի ցանկացել անախորժությունների մեջ ընկնել Բարձր Դռան հետ, և Մխիթարյանների վանքը չի տուժել:

Դիտվել է՝ 3072

Մեկնաբանություններ