Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը

Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը
04.11.2017 | 09:26

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը տեղեկացրել է, որ հիվանդանոցում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։


Գիշերը հիվանդանոցում մահացած Գրիգորյանը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել, շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակի փոխանցմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ