Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է իր որդիներին առնչվող օֆշորային սկանդալը

Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է իր որդիներին առնչվող օֆշորային սկանդալը
08.11.2017 | 13:23

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը մեկնաբանել է իր երկու որդիների շուրջ ծագած օֆշորային սկանդալը: «Բիրգյունը» գրում է, որ Յիլդիրիմը քննադատել է լրատվամիջոցներին, որոնք փորձում են այլ լույսի ներքո ներկայացնել հարցը:


«Ես նավային ինժեներ եմ, ամբողջ կյանքում այդ գործով եմ զբաղվել, քաղաքականություն մտնելուց առաջ էլ գործս հանձնել եմ տղաներիս: Նրանք իրենց գործն են անում, ես՝ իմ: Սակայն նրանց մի խորհուրդ եմ տվել՝ պետության հետ երբեք գործ չանեք, պետական բանկերից ոչ մի աղբյուր չօգտագործեք: Նավաշինությունը գլոբալ գործ է, աշխարհի ամեն ծայրում էլ կա, սրա մեջ գաղտնի պահելու ոչինչ չկա»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ պնդելով, որ համացանցը թույլ է տալիս ցանկացած մարդու ձեռք բերել ամեն տեսակի տեղեկություն յուրաքանչյուր գործարարի ունեցվածքի մասին: Նա նաև պնդել է, որ իր որդիների՝ Թուրքիայում գտնվող ընկերությունները երկրի ամենախոշոր հարկատուներն են:
«Իմ ժողովուրդն ինձ գիտի, ես անձեռնմխելիություն ունեմ, բայց տղաներս չունեն, այստեղից հրավիրում եմ՝ ով ցանկանում է՝ ամեն տեսակի հետաքննություն կարող է սկսել ու կատարել: Փողն այսօր կա, վաղը չկա, բայց մարդու համբավն իր հետ այն աշխարհ էլ է գնում: Երբ դուք մեզ մեղադրում եք հարկ չվճարելու համար, իմ որդիների ստամբուլյան ընկերություններն այս պետության ամենախոշոր հարկատուների ցանկում են տեղ գտնում»,- ասել է Բինալի Յիլդիրիմը:


Ըստ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցի՝ Թուրքիայի վարչապետի որդիներ Էքրամ և Բյուլենթ Յիլդիրիմները մեծ գումարներ են ներդրել Մալթայում գտնվող նավաշինական օֆշորային ընկերություններում: Էքրամ Յիլդիրիմը հայտնվել էր ընդդիմադիր մամուլի թիրախում, երբ համացանցում էին հայտնվել նրա՝ Սինգապուրի խաղատներից մեկում արված աղմկահարույց լուսանկարները:

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ