Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՌԴ նախագահի թեկնածու է նաև Գենադի Զյուգանովը

ՌԴ նախագահի թեկնածու է նաև Գենադի Զյուգանովը
08.11.2017 | 22:47

ՌԴ կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը հայտնել է, որ իրեն, որպես կուսակցության առաջնորդի, կուսակցական կազմակերպություններն առաջադրել են նախագահի թեկնածու, սակայն վերջնական որոշումը կընդունի համագումարը:

«Ընտրություններին վերաբերվում ենք շատ լուրջ և անպայման կմասնակցենք: Մենք ունենք պատրաստի ծրագիր՝ «Արժանապատիվ կյանքի 10 քայլ» խորագրով: Եվ այդ ծրագիրը կարող է իրականացվել ուժեղ թիմով, դրա համար էլ հստակ կազմը կհրապարակենք հետո: Բայց կմասնակցենք ուժեղ թիմով: Ես շարժման առաջնորդն եմ: Իմ թեկնածությունն առաջադրել են բոլոր կազմակերպությունները»,- ասել է Զյուգանովը:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ