Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է մինչև տարեվերջ

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է մինչև տարեվերջ
08.11.2017 | 23:09

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը` հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ժնևում հոկտեմբերի 16-ի գագաթնաժողովի արդյունքները՝ համանախագահները պատրաստվում են կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը մինչև տարեվերջ:

Իսկ մինչ այդ հանդիպումը, համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ առանձին-առանձին: Այժմ ռուս համանախագահն ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանք է տանում այդ խորհրդակցությունների վայրի և ամսաթվի որոշման ուղղությամբ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին նա համանախագահների հետ կհանդիպի Մոսկվայում:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ