Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ն հստակություն է պահանջում բրեկզիտի հարցով

ԵՄ-ն հստակություն է պահանջում բրեկզիտի հարցով
11.11.2017 | 20:49

Եվրամիությունը երկու շաբաթում Մեծ Բրիտանիայից հստակություն է ակնկալում ԵՄ-ից դուրս գալու ֆինանսական պարտավորությունների հարցերում, որոնք Լոնդոնը պետք է իր վրա վերցնի` հայտարարել է բրեկզիտի հարցով Մեծ Բրիտանիայի հետ բանակցող ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնիեն՝ բանակցությունների հերթական փուլից հետո:

Նրա խոսքով դեկտեմբերի 14-15-ին նախատեսված ԵՄ գագաթնաժողովում պետք է որոշում ընդունվի բանակցությունների հաջորդ շրջափուլի՝ առևտրային հարաբերությունների մասին, սակայն մինչ այդ քննարկվող հարցերը լուծված լինեն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ավելի վաղ հայտարարել է զիջումների պատրաստակամության մասին, մասնավորապես, ԵՄ-ից դուրս գալու ֆինանսական պարտավորությունների հետ կապված: Սակայն ԵՄ-ի նշած գումարը՝ 60 միլիոնը, Մեյի կարծիքով, չափազանցված է: ՈՒրբաթ օրը Մեյը ևս մեկ անգամ հաստատել է իր կաբինետի հավատարմությունը՝ մինչև 2019-ի մարտի 29-ը երկիրը ԵՄ-ից դուրս բերելու հարցում:

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ