Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բինալի Յիլդիրիմ. Մենք ամերիկացիներից Սեպտեմբերի 11-ի վերաբերյալ ապացույցներ չէինք պահանջում

Բինալի Յիլդիրիմ. Մենք ամերիկացիներից Սեպտեմբերի 11-ի վերաբերյալ ապացույցներ չէինք պահանջում
13.11.2017 | 22:27

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը խստորեն քննադատել է Վաշինգտոնի դիրքորոշումը Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում: CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետը նշել է․ «Ամերիկացիները մեզնից հավելյալ ապացույցներ են պահանջում, որ Գյուլենը առնչություններ ունի 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի հետ: Երբ Ջորջ Բուշը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հարձակման է ենթարկվել, Թուրքիան առաջինն էր, որ իր աջակցությունն առաջարկեց և բանակային ստորաբաժանումներ ուղարկեց Աֆղանստան: Մենք չէինք հարցնում՝ ով է կանգնած Սեպտեմբերի 11-ի հարձակման թիկունքում: Մենք ամերիկացիներից ապացույցներ չէինք պահանջում «Ալ-Քաիդա»-ի առնչության վերաբերյալ»,- նշում էր Թուրքիայի վարչապետը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքացիների շրջանում գերակշռում է տեսակետը, որ 2016-ի հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձի հետևում ամերիկացիներն էին կանգնած: «Այդ կարծիքը հիմնականում ձևավորվել է այն պատճառով, որ Վաշինգտոնը հրաժարվում է բավարարել Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մեր պահանջը»,- CNN-ին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի վարչապետը:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ