Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էստոնացի Տոիվո Կլաարը` Հարավային Կովկասում ԵՄ նոր բանագնաց

Էստոնացի Տոիվո Կլաարը` Հարավային Կովկասում ԵՄ նոր բանագնաց
13.11.2017 | 22:29

Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել էստոնացի Տոիվո Կլաարը: ԵՄ խորհրդի Բրյուսելում տարածված հայտարարության մեջ նշվում է.

«Եվրամիության խորհրդի որոշմամբ Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամերի հարցերով հատուկ բանագնաց է նշանակվել Տոիվո Կլաարը: Նրա նպատակն է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների` Վրաստանի տարածքում առկա ճգնաժամերի և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը»:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ