Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆեդերիկա Մոգերինի. ԵՄ-ն չի դիտարկում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը

Ֆեդերիկա Մոգերինի. ԵՄ-ն չի դիտարկում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը
14.11.2017 | 11:38

Բրյուսելը չի դիտարկում Թեհրանի դեմ որևէ նոր պատժամիջոց կիրառելու հնարավորությունը` ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին. «Մենք չենք քննարկել պատժամիջոցներ մտցնելու հարցը ոչ այսօր, ոչ անցած շաբաթ, և ապագայում ևս չենք նախատեսում ԵՄ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու քննարկում»:

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ