Թուրքիան կվերացնի տարածաշրջանի քարտեզի փոփոխման պլանները, ճիշտ այնպես, ինչպես մեկ դար առաջ՝ Ազգային-ազատագրական պայքարի ժամանակաշրջանում, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Գյումյուշհան նահանգում։ Նա ընդգծել է ազգային անվտանգության ցանկացած մարտահրավերի, այդ թվում` ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի երկրի պատրաստակամությունը։
Թուրքիայի նախագահն ուշադրություն է հրավիրել Ֆեթուլլահ Գյուլենի FETО ահաբեկչական հոսանքի գործունեության վրա։ Էրդողանի խոսքով՝ FETО-ի կողմնակիցների հանցավոր գործունեության հետաքննությունը դուրս է բերել քննությանն այնպիսի մասշտաբի կազմակերպության վրա, որը Թուրքիայի բնակիչները պարզապես ստեղծել չէին կարող։