Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թաթուլ Մանասերյան. Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ

Թաթուլ Մանասերյան. Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ
27.11.2017 | 19:51

Չկասկածեք, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ կազմից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ, ԱԺ-ում «Ելքի» նախաձեռնությամբ` ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Մի քանի օր առաջ Լավրովն իզուր չասաց, որ ողջունում են Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում»,- նշեց նա:

Անդրադառնալով քննադատություններին՝ Մանասերյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում ՌԴ-ում կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրի ներսում, չի կարելի ընդհանրացնել. «Չի կարելի ասել, որ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, Հայաստանում էլ պիտի լինի: Մեզ հուշում էին տնտեսական անկում 2015-ին, բայց դա չեղավ»: Տնտեսագետը նկատեց, որ, ԵԱՏՄ-ից դուրս գալով, հարցը չի լուծվում, քանի որ դրան զուգահեռ պետք է առաջարկել այլընտրանքներ: «Պատկերացնենք, որ «Ելքի» առաջարկն ընդունվում է, դուրս ենք գալիս, ի՞նչ հարցեր են լուծվում, որտե՞ղ ենք հայտնվում»,- հետաքրքրվեց տնտեսագետը:

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ