Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դմիտրի Պեսկով. Սիրիայում ԻՊ ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել

Դմիտրի Պեսկով. Սիրիայում ԻՊ ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել
29.11.2017 | 05:38

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունը շարունակվում է, ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սիրիայում Արևելյան Գուտայում հրադադարի ռեժիմ կմտցվի՞, Պեսկովը պատասխանել է. «Չէ՞ որ այնտեղ ահաբեկիչների հետ բախումներ են տեղի ունենում»:

«Այնտեղ ընդդիմադիրների հետ ոչ մի բախում տեղի չի ունենում, այնտեղ ահաբեկիչներն են, այնտեղ ԻՊ-ն է: ԻՊ-ի դեմ գործողությունը շարունակվում է»,- շեշտել է Պեսկովը: Հստակեցնող հարցին՝ ՌԴ-ն ծրագրեր չունի՞ այդ շրջանում զինադադար հաստատելու վերաբերյալ, Պեսկովը հայտարարել է. «ԻՊ-ի հետ զինադադար չի կարող լինել»:
Սիրիայի ճգնաժամի կարգավորման ժնևյան գործընթացը պետք է առավելագույնս ինկլյուզիվ լինի, սա ապագա համաձայնությունների կենսունակության գրավականն է, հայտարարել է Դմիտրի Պեսկովը: «Մենք կարծում ենք, որ ժնևյան գործընթացը, իհարկե, հիմնարար է քաղաքական կարգավորման նպատակների առումով և պետք է առավելագույնս ինկլյուզիվ լինի»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով բանակցությունների հերթական ռաունդին Դամասկոսի ներկայացուցիչների չմասնակցելը: «Սա շատ բարդ, քրտնաջան գործընթաց է, այդ պատճառով բոլորս հետևում ենք և սպասում»,- հավելել է Պեսկովը։

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ