Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում Հայաստանն ու Բելառուսը փոխադարձ պարտավորություններ ունեն

Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում Հայաստանն ու Բելառուսը փոխադարձ պարտավորություններ ունեն
29.11.2017 | 05:40

Պաշտոնական այցով Բելառուսում գտնվող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել են Բելառուսի պաշտպանության նախարարությունում։ Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը նշել է, որ հայ-բելառուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և ժողովուրդների անխախտ բարեկամության վրա։ Իսկ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում կայացման փուլից անցնում է երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության փուլ։ Նրա համոզմամբ՝ երկու պետությունների փոխգործակցության դրական արդյունքները տեսանելի են մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։ Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։


Վիգեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն։ ՀԱՊԿ շրջանակում երկու դաշնակից երկրները փոխադարձ պարտավորություններ ունեն, ինչի դրսևորումը «կառույցի անդամ երկրներից մեկի համար սպառնալիքի դեպքում կառույցի բոլոր անդամների համար սպառնալիքի» սկզբունքի ամրագրումն է։ Վիգեն Սարգսյանը, որպես ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ փոխգործակցության վառ վկայություն, գոհունակությամբ նշել է կառույցի ձևաչափով Հայաստանում կայացած զորավարժությունները, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան նաև Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումները։ Նա բելառուս գործընկերներին պատմել է Հայաստանի բանակաշինության ներկա փուլի մասին, ներկայացրել զինված ուժերում սկիզբ առած խոշորամասշտաբ բարեփոխումները, զինծառայությանն առնչվող օրենսդրական վերջին նախաձեռնություններն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը։ Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2018-ի ծրագիրը»։

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ