Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Աշոտյան. Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների

Արմեն Աշոտյան. Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների
29.11.2017 | 05:41

Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների` ՀՀԿ-ի և «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած կլոր սեղանից հետո ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների կամ դաշնակցային հարաբերությունների հաշվին: Ռուսաստանը ուժեղ է, որքան ուժեղ են նրա դաշնակիցները: ՈՒժեղ Հայաստանը, զարգացող Հայաստանն իր պոտենցիալով կարող է ավելի օգտակար լինել հայ-ռուսական հարաբերություններին ու անվտանգության ապահովմանը»,- նշեց նա:


Անդրադառնալով համաձայնագրի ստորագրումից հետո ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոյի հայտարարությանը, թե հայերը ռուսների թշնամիներն են, Արմեն Աշոտյանն ասաց, որ թե Ռուսաստանում, թե Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր հովանավորվում են: «Ես մանրակրկիտ հետևում եմ լրահոսին և կարող եմ ասել, որ, որպես կանոն, նրանք, ովքեր Հայաստանում հակառուսական, իսկ Ռուսաստանում՝ հակահայկական տրամադրություններ են ստեղծում, նրանց հետևում կան հովանավորյալներ: Ես չէի ցանկանա, որ մենք որոշ մարդկանց մտքեր ծավալենք հայ-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտրի վրա»,- նշեց Ա. Աշոտյանը։

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ