Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-Թուրքիա ոչ վիզային ռեժիմի հարցում հնարավոր է առաջընթաց

ԵՄ-Թուրքիա ոչ վիզային ռեժիմի հարցում հնարավոր է առաջընթաց
29.11.2017 | 23:12

Թուրքիան առաջիկայում կարող է զգալի առաջընթաց արձանագրել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցում` դիմելով Ստամբուլում ընթացող Բոսֆորյան 8-րդ համաժողովի մասնակիցներին ասել է ԵՄ ներգաղթի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

«Մենք նաև աշխատում ենք ընդհանուր մի նպատակի` կենսաչափական անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության տարածք ազատ մուտքի հնարավորություն ապահովելու ուղղությամբ: Հավատացնում եմ ձեզ, որ մեզ մնացել է անցնել այդ ճանապարհի վերջին հատվածը: Մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի հետ՝ վիզային ազատականացման համար անհրաժեշտ բոլոր պահանջների կատարման նպատակով: Եվ դա մեծ երջանկություն կլինի ինձ համար, եթե ես առաջիններից մեկը ազդարարեմ այս մեծ երկրին վերաբերող այդ հրաշալի լուրը»,- հայտարարում էր Ավրամոպուլոսը, որի այս հայտարարությունը Ստամբուլի համաժողովի մասնակիցները ծափահարություններով դիմավորեցին:


ԵՄ ղեկավարները նշում են, որ Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման որոշումը կկայացվի հակաահաբեկչական օրենսդրության մի շարք դրույթների վերանայումից հետո: Բրյուսելում վստահ են, որ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ իրականում հաշվեհարդար է տեսնում քաղաքական հակառակորդների հետ: Դիմիտրիս Ավրամոպուլոսի խոսքով` Բրյուսելն ու Անկարան ի վիճակի են հաղթահարել տարաձայնությունները: «Ես համոզված եմ, որ Թուրքիան կշարունակի շարժվել եվրոպական ուղիով` մերձենալով եվրոպական պետությունների հետ ոչ միայն աշխարհաքաղաքականության, այլև հիմնարար սկզբունքների տեսանկյունից: Հատուկ ընդգծեմ, որ այդ սկզբունքները ամրագրված են Թուրքիայի Սահմանադրության տեքստում»,- հայտարարում էր ԵՄ հանձնակատարը:

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ