Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Մենք միշտ ասում ենք, որ բանակցությունները պետք է լինեն բանական և սուբստանտիվ: Մոսկովյան հանդիպման ընթացքում մենք համանախագահների հետ խոր և մանրամասն քննարկումներ ենք ունեցել: Համանախագահները թերևս կշարունակեն բանակցություններն այս ուղղությամբ»,- հայտարարել է Մամեդյարովը: