Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆեդերիկա Մոգերինին` 2017-ի «Եվրոպայի կինը»

Ֆեդերիկա Մոգերինին` 2017-ի «Եվրոպայի կինը»
01.12.2017 | 11:43

«Եվրոպայի կինը» 2017-ի կոչումը «Կինն իշխանության մեջ» անվանակարգում շնորհվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար, իտալուհի Ֆեդերիկա Մոգերինիին` հայտնել են Women of Europe Awards-ի կազմկոմիտեում: «Եվրոպայի կինը» պատվավոր կոչմանն արժանանում են 4 անվանակարգում: Հավակնորդներին ընտրում են «Միջազգային եվրոպական շարժման»՝ Եվրոպայում քաղաքացիական հասարակության ասոցիացիաների խոշորագույն կազմակերպության և Եվրոպայի կանանց 3 հազարից ավելի ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող Կանանց եվրոպական լոբբիի ներկայացուցիչները:

«Եվրոպայի կնոջ» կոչման համար անվանակարգվում են եվրոպացի այն կանայք, որ անձնական ավանդ են ներդրել եվրոպական նախագծի առաջշարժման գործում, նպաստել են Եվրոպայի ու նրա ապագայի շուրջ բանավեճերին կանանց մասնակցության ընդլայնմանը:

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ