ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հնարավոր միջուկային հարձակման դեպքում առաջին տուժողները կլինեն Ճապոնիայի և Հարավային Կորեայի բնակիչները: Բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ Մոսկվան քննադատում է Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը, սակայն կարծում է, որ ԱՄՆ-ը կորեական սահմանին զորավարժություններով բացահայտ սադրում է նրանց:
Լավրովը համոզված է, որ ԱՄՆ-ի պահվածքը դիտավորյալ է եղել, իսկ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը «չի դիմացել» այդ սադրանքին:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ն իր այս քաղաքականության մեջ է ներքաշել նաև Ճապոնիային ու Հարավային Կորեային, որոնք էլ առաջինը կտուժեն, եթե պատերազմ սկսվի: