Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի փաստաբանը հայտնել է, որ Պուչդեմոնը կմնա Բելգիայում մինչև Կատալոնիայում նոր ընտրությունների կայացումը: Ըստ փաստաբանի՝ ընտրությունները կարող են հետաձգվել նաև մինչև հունվարի կեսեր:
Նոյեմբերի 3-ին Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և Բելգիայում գտնվող մյուս կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության միջազգային օրդեր հատկացնելու մասին: Դատարանը նրանց կասկածում է ապստամբության կազմակերպման, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքի չարաշահման և իշխանություններին չենթարկվելու համար: