Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իսպանիան հրաժարվեց Կատալոնիայի նախկին ղեկավարներին ձերբակալելու մտադրությունից

Իսպանիան հրաժարվեց Կատալոնիայի նախկին ղեկավարներին ձերբակալելու մտադրությունից
06.12.2017 | 08:31

Իսպանիայի դատարանը անակնկալ ետ է կանչել Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին և նրա կառավարության չորս նախարարներին ձերբակալելու եվրոպական օրդերը: Որոշումը հիմնավորելիս դատավորը հայտարարել է, թե անջատականները ցանկանում են հայրենիք վերադառնալ և մասնակցել դեկտեմբերի 21-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:


Միաժամանակ` մեղադրանքները մնում են ուժի մեջ, և Իսպանիա վերադառնալու դեպքում Պուչդեմոնն ու նրա աջակիցները կարող են ազատազրկվել:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ