Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որն իսկապես պայքարում է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ` ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Նրա խոսքով՝ մինչ Թուրքիան պայքարում է ԻՊ-ի դեմ, ԱՄՆ-ը ակտիվ զինում է YPG-ի և PYD-ի ջոկատների գրոհայիններին, որոնք PKK-ի սիրիական թևն են: Էրդողանն ասել է, որ Սիրիան լքած ահաբեկիչները որոշ երկրների քողարկման տակ թափանցում են Եգիպտոս և Սինայի թերակղզի: