Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լիբանանի վարչապետը պաշտոնապես չեղարկել է հրաժարականը

Լիբանանի վարչապետը պաշտոնապես չեղարկել է հրաժարականը
06.12.2017 | 08:38

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնապես չեղարկել է հրաժարականի դիմումը և վերահաստատել, որ մտքափոխվել է հեռանալ իր պաշտոնից, հայտնում է Associated Press-ը:

«Կառավարությունը հավատարիմ է նրան, ինչ հայտարարել է նախագահ Միշել Աունը՝ Լիբանանը մնում է հեռու տարածաշրջանում իր շուրջը բռնկվող կրակից Լիբանանի ժողովրդի միասնական դիրքորոշման շնորհիվ»,- ասել է վարչապետը՝ երեքշաբթի կառավարութան նիստի ավարտից հետո:

Դիտվել է՝ 1087

Մեկնաբանություններ