Կատալոնիայի անկախության հարյուրավոր աջակիցներ՝ ինքնավար մարզի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի հետ Բրյուսելում փողոց են դուրս եկել՝ Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու Իսպանիայի քաղաքական ճգնաժամի վրա:
«Եվրոպա, արթնացիր» կարգախոսով հանրահավաքի մասնակիցները քայլերթով անցել են ԵՄ մայրաքաղաքի գլխավոր փողոցներով: