Հայաստանը հետամուտ է լինելու, որ փոխադարձության սկզբունքը գործի, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Սասուն Միքայելյանի ահազանգին, որ Մոսկվայի օդանավակայանում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից պահանջել են հանել գոտին ու մանրամասն ստուգել են։
Հարցին, թե ի՞նչ իրավունքով է Մոսկվան ստուգում ՀՀ ԱԺ նախագահին, նման միջպետական համաձայնագիր կա՞, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.
«Հատուկ համաձայնագիր չկա, բայց մենք այդ հարցին ուշադրություն ենք դարձնելու, որովհետև, ընդհանուր առմամբ, պետությունների միջև պետք է գործի փոխգործակցության սկզբունքը՝ անկախ նրանից, թե կա համաձայնություն, թե ոչ»։