Կառավարության նիստում հավանության արժանացավ Մեղրու ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ նպատակը օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումն է, արտահանման խթանումը: ԱԳՏ-ի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, գործունեության ժամկետը 50 տարի է:
«Առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություն, որոնք կիրականացնեն 130-150 մլն դոլարի ներդրում, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ, իսկ արտահանման ծավալները կկազմեն 350 մլն դոլար»,- նշեց նախարարը: