ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Փոքրիկների շրջանում սեր սերմանելով դեպի թատրոնը

Փոքրիկների շրջանում սեր սերմանելով դեպի թատրոնը
09.12.2017 | 00:40

Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում ներկայացնում է նոր մանկական ամանորյա կատակերգություն: Հաշված օրերից «Բոհեմ» թատրոնում կտիրի տոնական տրամադրություն. հայկական հեքիաթի հերոսները կայցելեն Քաջ Նազարին ու ՈՒստիանին: «Ամանորը Նազարի մոտ-2» ներկայացումը դեկտեմբերի 22-26-ը և հունվարի 3-7-ը օրական երկու-երեք անգամ կցուցադրվի փոքրիկ հանդիսատեսի համար:

«Ներկայացման երգերի բառերի և երաժշտության հեղինակը Նարեկ Դուրյանն է: Ներառված են նաև ինտերակտիվ հատվածներ. երեխաներն անմիջական մասնակցություն կունենան ներկայացմանը: Բեմադրությունն ուսուցողական բնույթի է, երեխաները բավականին հետաքրքիր ինֆորմացիա կստանան հայի, հայրենիքի և այլ հարցերի շուրջ»,-նշում է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:


Դերերում հանդես են գալիս Թամարա Պետրոսյանը, Աշոտ Քարտաշյանը, Շուշան Սահակյանը, Թելման Առաքելյանը, Տաթև Միրումյանը, Գարիկ Միրզոյանը, Արտակ Մանուկյանը, Սիրանուշ Յիրիկյանը:


Հատկանշական է, որ «Բոհեմ»-ն այս ներկայացմամբ փորձում է փոքրիկների շրջանում սեր սերմանել դեպի թատրոնը: «Ամեն բան արվում է, որ ապահովվի երեխաների հեքիաթն ու իրենց հետագան մեզ հետ շարունակվի»,-հավելում է Քրիստինա Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ