ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հասկացրել է, որ ԱՄՆ-ը հույս ունի «դարի գործարք» կնքել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Թիլերսոնն ակնարկել է, որ ԱՄՆ-ը հույս ունի «դարի գործարք» կնքել, որը մի հարվածով կլուծի պաղեստինա-իսրայելական խնդիրը: Մենք կուզեինք հասկանալ, թե դա ինչպես է լինելու»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա: