ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վախճանվել է Լեոնիդ Բրոնևոյը

Վախճանվել է Լեոնիդ Բրոնևոյը
10.12.2017 | 00:26

89 տարեկանում մահացել է Լեոնիդ Բրոնևոյը, գրում են ռուսական լրատվամիջոցները: «Այսօր առավոտյան ժամը 7:30-ին մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյը»,- հաղորդել է մոսկովյան «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: Դերասանը աշխատում էր այդ թատրոնում:


Բրոնևոյը հայտնի է «Գարնան 17 ակնթարթները», «Պոկրովյան դարպասները» և այլ ֆիլմերից:

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ