Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ` ասել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին: ՈՒրբաթ ուշ երեկոյան ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտնել էր, որ Սաակաշվիլին ձերբակալվել է և տեղափոխվել ժամանակավոր կալանավայր:
«Սաակաշվիլին հայտնել է անժամկետ հացադուլի մասին։ Նա նաև դիմադրելու է ստիպողական կերակրման բոլոր փորձերին: Եթե դատարանը վճռի 60 օրով կալանավորել նրան, Սաակաշվիլին ավելի կոշտ կշարունակի իր հացադուլը»,- ասել է փաստաբանը: