Variety ամսագիրը մի հրաշալի հաղորդաշար ունի՝ Actors on Actors, որի ընթացքում մի դերասանը հարցազրույց է վերցնում մյուսից: Ջեյմս Ֆրանկոն հարցազրույց է վերցրել օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանից:
Հոֆմանն ասել է, որ Վիլյամ Սարոյանն է իրեն ոգեշնչել ստեղծագործել: «Ես սիրում եմ Վիլյամ Սարոյանին: Ես կարդացել եմ նրա ստեղծագործությունները, երբ 22 տարեկան էի: Մի անգամ նրան հարցրին՝ «Ինչո՞ւ ես գրում», նա պատասխանեց՝ «Որովհետև դա իմ փրկության միակ ճանապարհն է»: Եվ այդ արտահայտությունը տարիներ շարունակ ուղեկցել է ինձ»,- ասել է Հոֆմանը։