ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: «Ռոյթերզը», հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդում է, թե Պուտինը մտադիր է Թուրքիայի նախագահի հետ քննարկել ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունից հետո Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը:
Շաբաթվա սկզբին Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք` հակառակ ԱՄՆ-ի տասնամյակներով շարունակված քաղաքականությանը, ըստ որի, քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում: