Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ստամբուլ՝ մասնակցելու Երուսաղեմի հարցով «Իսլամական երկրների կազմակերպության» արտահերթ գագաթնաժողովին:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ երկու նախագահները հեռախոսազրույց են ունեցել և քննադատել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Ալիևն ու Էրդողանը ընդգծել են, որ հաստատակամ են իսլամական աշխարհի շահերը պաշտպանելու հարցում և ամեն ինչ կանեն այդ ուղղությամբ: