ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աբասը հրաժարվում է Փենսին հանդիպել

Աբասը հրաժարվում է Փենսին հանդիպել
10.12.2017 | 10:34

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, թե չի հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ նախագահ Թրամփի հայտարարության պատճառով: «ԱՄՆ-ը անցավ կարմիր գիծն այդ քայլով»,- ասել է Աբասը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը վերջակետ դրեց Մերձավոր Արևելքում իր միջնորդական առաքելությանը:

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ