ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵՄ-ն և Ճապոնիան պայմանավորվել են աշխարհում ազատ առևտրի խոշորագույն գոտին ստեղծել

ԵՄ-ն և Ճապոնիան պայմանավորվել են աշխարհում ազատ առևտրի խոշորագույն գոտին ստեղծել
10.12.2017 | 10:37

Եվրահանձնաժողովը և Ճապոնիան համաձայնեցրել են ազատ առևտրի երկկողմ համաձայնագրի վերջնական տարբերակը, հայտարարել է առևտրի հարցով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սեսիլիա Մալմստրյոմը Բրյուսելում ասուլիսի ժամանակ:

«Գործնականում այս առևտրային համաձայնագիրը խոշորագույնն է մեր երբևէ կնքած փաստաթղթերից»,- ընդգծել է Մալմստրյոմը: Համաձայնագրի կնքման դեպքում կստեղծվի աշխարհում ազատ առևտրի ամենամեծ գոտին: Ճապոնիան երկրորդն է G7-ի երկրներից Կանադայից հետո, որի հետ ԵՄ-ն նման պայմանագիր է կնքում: Կողմերը դեռ չեն համաձայնեցրել ներդրումների պաշտպանության հարցը, որը երկու երկրի միջև ազատ առևտրի իրականացման համար վերջին խոչընդոտն է:

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ