Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության թուրքական արձագանքին։ Twitter-ի իր էջում Կարո Փայլանը գրել է․ «Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Թրամփից ավելի շուտ։
Ներկայում իրենց էժանագին շոուներով փորձում են օրակարգը շեղել իրենց անօրինականություններից»,- գրել է Կարո Փայլանը՝ ներկայացնելով իշխող կուսակցության և Իսրայելի իշխանությունների միջև «Մավի Մարմարայի» գործով կայացված համաձայնագիրը, որտեղ նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվում է Անկարայի և Երուսաղեմի միջև։ Երուսաղեմն այստեղ նկատի է առնվում որպես մայրաքաղաք, ինչպես Անկարան։